Աշոտյան. Փաշինյանն Ալիևին ազատում է պատերազմի վերսկսման պատասխանատվությունից![]() 20 հուլիսի 2018 - 18:19 AMT PanARMENIAN.Net - ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 20-ի ասուլիսի ընթացքում ԼՂ հարցի շուրջ հնչեցրած գնահատականներին, ասել է, որ Փաշինյանը «մի կողմից պատերազմի վերսկսման պատասխանատվությունից ազատում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, մյուս կողմից՝ թերագնահատում այլ գերտերությունների տեսանելի շահերը և գործողությունները տարածաշրջանում», այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Խոցելի եմ համարում հնչած ձևակերպումը, որով հնարավոր պատերազմի վերսկսման վտանգը կանխելու հիմնական պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա: Իհարկե, Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում ահռելի է: Սակայն այդ միտքը մի քանի անգամ կրկնելով՝ Նիկոլ Փաշինյանը մի կողմից պատերազմի վերսկսման պատասխանատվությունից մի տեսակ ազատում է Իլհամ Ալիևին, մյուս կողմից՝ թերագնահատում այլ գերտերությունների տեսանելի շահերը և գործողությունները տարածաշրջանում», - գրել է նա: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, թեՌուսաստանն ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար: «Համոզված եմ, ու, կարծում եմ՝ բոլորս ենք համոզված, որ Ռուսաստանի Դաշնությունն ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար: Չեմ կարող հավատալ, որ ՀՀ ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանը թույլ կտա տարածաշրջանում պատերազմի վերսկսում: Չեմ կարող հավատալ նաև, որ Ադրբեջանի նախագահը կհամաձայնվի որևէ սադրանքի առանց աշխարհաքաղաքական պայմանների առկայության»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |