Շիրակի Ազատան համայնքում արևային ֆոտովոլտային կայան կկառուցվի

Շիրակի Ազատան համայնքում արևային ֆոտովոլտային կայան  կկառուցվի

PanARMENIAN.Net - Հուլիսի 31-ի Շիրակի մարզի Ազատան համայնքում տեղի կունենա «Ազատանում արևային ֆոտովոլտային կայանի կառուցում» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությունը, հայտնում է «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության մամուլի ծառայությունը:

Արևային կայանը կկառուցվի հասարակական կազմակերպության և Հայաստանում Ճապոնիայի դեսպանության գործակցությամբ իրականացվող «Դրամաշնորհային աջակցություն հանուն մարդկության անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակում։

Կառուցման աշխատանքները կսկսվեն բացման արարողությունից անմիջապես հետո, նախատեսվում է նախագիծն ավարտել վեց ամսվա ընթացքում։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---