23 հուլիսի 2018 - 15:25 AMT
Շիրակի Ազատան համայնքում արևային ֆոտովոլտային կայան կկառուցվի

Հուլիսի 31-ի Շիրակի մարզի Ազատան համայնքում տեղի կունենա «Ազատանում արևային ֆոտովոլտային կայանի կառուցում» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությունը, հայտնում է «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության մամուլի ծառայությունը:

Արևային կայանը կկառուցվի հասարակական կազմակերպության և Հայաստանում Ճապոնիայի դեսպանության գործակցությամբ իրականացվող «Դրամաշնորհային աջակցություն հանուն մարդկության անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակում։

Կառուցման աշխատանքները կսկսվեն բացման արարողությունից անմիջապես հետո, նախատեսվում է նախագիծն ավարտել վեց ամսվա ընթացքում։