Բլատեր. Քաթարն ԱԱ-2022 անցկացման վայր է ընտրվել գործարքի արդյունքում 6 օգոստոսի 2018 - 12:38 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը, որը հեռացել է պաշտոնից 2015-ին կոռուպցիոն սկանդալի պատճառով, իր հեղինակած «Իմ ճշմարտությունը» գրքում գրել է, որ Քաթարը չպետք է 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունք ստանար: Բրիտանական The Times-ը, որը հատվածներ է տպել գրքից, նկարագրում է այն որպես պաշտպանության փորձ հօգուտ Բլատերի, որը 17 տարի եղել է ՖԻՖԱ ղեկավար կազմում: «Եթե ՖԻՖԱ-ում լավ ուսումնասիրեին հաշվետվությունները, ապա աշխարհի առաջնությունը Քաթարում չէր անցկացվի: Չգիտեմ, կա արդյոք կապ Քաթարում ԱԱ-2022-ի և այն ամենի միջև, ինչ պատահեց հետագայում»,-գրել է Բլատերը գրքում, հայտնում է ՌԲԿ-ն: Բլատերը պնդում է, որ Քաթարը հաղթեց ՖԻՖԱ-ի գործկոմի նախկին անդամ Միշել Պլատինիի վրա քաղաքական ճնշման և գործարքի արդյունքում: Ըստ նրա, Պլատինին պատմել է իրեն, որ քվեարկության վերաբերյալ որոշումը կայացրել էր արդեն Ֆրանսիայի նախակին նախագահ Նիկոլյա Սարկոզիի և Քաթարի շեյխ Թամին բին Համադ Ալ Թանիի հետ ընթրիքի ժամանակ 2010 թվականին: Պլատինին իր հերթին հերքում է այդ տեղեկատվությունը: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի 2022-ի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |