Փոխվարչապետ. ՀՅԴ-ն գործադիրի մաս լինելով՝ պետք է լավ իմանա՝ ճնշումներ կան դատական մարմինների վրա, թե՝ ոչ 7 օգոստոսի 2018 - 16:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում անդրադարձել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ «կողմնակալ արդարադատություն» իրականացնելու մասին ՀՅԴ-ի՝ արտահայտած մտահոգությանը, նշել է, որ «ՀՀ կառավարության մաս կազմող այս քաղաքական ուժը պետք է շատ լավ իմանա, թե ինչպիսին են գործադիր և դատական իշխանությունների փոխհարաբերությունները»: «Ով-ով, բայց ՀՅԴ-ն որպես կառավարության մասը կազմող ուժ, շատ լավ պետք է իմանա, թե արդյոք կան ճնշումներ դատական իշխանության վրա, թե չկան: Հետևաբար, ինձ համար անհասկանալի է այս հայտարարության բովանդակությունը»,- ասել է Ավինյանը՝ հիշեցնելով, որ գործող իշխանությունները որևէ ճնշում չեն գործադրելու դատական իշխանության նկատմամբ: Ավելի վաղ, ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ Քոչարյանի և օրվա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների առաջադրված մեղադրանքները և ընտրված խափանման միջոցները «թողնում են ընտրովի արդարադատության և կողմնակալ քննության տպավորություն»: ՀՅԴ-ից երեք պատգամավոր անձնական երաշխավորությամբ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ստորագրել: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |