Վարդան Բոստանջյանի լիազորությունները դադարեցված են![]() 10 օգոստոսի 2018 - 18:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը, հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։ «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վարդան Բոստանջյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է արձանագրության մեջ: Ավելի վաղ, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը պարզաբանել է Բոստանջյանի հրաժարականի պատճառները՝ նշելով, որ պատգամավորի այդ քայլն ունի բացառապես անձնական պատճառ և պայմանավորված է առողջական վիճակով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |