Փաշինյան. ՀՀԿ-ն՝ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել22 օգոստոսի 2018 - 15:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի` երկրի «ներքաղաքական իրավիճակով մտագոհ լինելու» հայտարարությանը, ասել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում է ճիշտ չգնահատել իրավիճակը, հայտնում է Aysor.am-ը: «Ես ոչ մեկին ճնշումների չեմ ենթարկում, ես բոլորին կոչ եմ անում հաշվի նստել ժողովրդի կարծիքի ու տեսակետների հետ», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Դիտարկմանը՝ տարբերակ տեսնու՞մ է, որ Ազգային ժողովում ընտրությունների ընթացքում վարչապետ ընտրվի, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը, Փաշինյանն արձագանքել է, որ նման տարբերակ չի տեսնում: «Պարզապես ցանկացա հիշեցնել՝ հարկավոր է իրավիճակը գնահատել իրատեսական, ավելորդ բարդություններից խուսափելու համար: Հիշու՞մ եք, ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ իրեն ասում էի, որ ինքն ուղղակի իրավիճակը ճիշտ չի գնահատում: Ես կարծում եմ՝ Հանրապետական կուսակցությունն՝ իր ղեկավարությամբ, շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել», - ասել է վարչապետը: Ավելի վաղ, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշում էր` «մտահոգ է Հայաստանի ներքաղաքական իրավիճակով»: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |