Երևանի ավագանու ընտրություններին միջազգային դիտորդներ կլինեն

Երևանի ավագանու ընտրություններին միջազգային դիտորդներ կլինեն

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն անցկացնելու համար ԿԸՀ-ն կհրավիրի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչներին: Այդ մասին ԿԸՀ հերթական նիստի ընթացքում հայտնել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավիրել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսին»,- ասված է որոշման մեջ։

Նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համալրել է թիվ 6, թիվ 9 և թիվ 12 տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը:

Օգոստոսի 16-ի կառավարության նիստում որոշվել էր կրճատել Երևանի ավագանու լիազորությունների ժամկետն ու ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնել:Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին։

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ն է: Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---