ԱԳՆ. Մերկելի այցի ընթացքում որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել28 օգոստոսի 2018 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայաստանյան այցի ընթացքում ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը լրագրողների հետ ճեպազրույցում, հայտնում է Aysor.am-ը: «Դիվանագիտական հարաբերությունների 27 տարվա պատության մեջ սա նման մակարդակով առաջին այցելությունն էր: Այցի ընթացքում տարբեր մակարդակներում կայացած հայ-գերմանական բանակցությունների ժամանակ մշտապես ընդգծվել է հարաբերություններն առավել զարգացնելու և խորացնելու երկկողմ հանձնառությունը: Այս ուղղությամբ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ. դրանք վերաբերում են և ներդրումներին և համատեղ ծրագրերին», - ասել է Աննա Նաղդալյանը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Երևանում հայտարարել էր. «Գարնան ամիսներին մենք ուշադրությամբ հետևում էինք Հայաստանում ծավալվող իրադարձություններին, հետևում էինք, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները, հատկապես երիտասարդները վճռականորեն տրամադրված խաղաղ ցույցերի միջոցով իրականացնելու և արտահայտելու իրենց քաղաքական կամքը: Մենք՝ Գերմանիայի Դաշնային կառավարության ներկայացուցիչներս, պատգամավորները, պատվիրակության տնտեսական ոլորտի ներկայացուցիչները և առհասարակ գերմանական կողմը ցանկանում է ձեզ ուղեկից լինել այդ խիզախ փոփոխությունների ճանապարհին և ցանկանում է աջակից գործընկեր լինել հայաստանյան հետագա զարգացումների ուղղությամբ»։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |