Yerevan Today-ի խմբագիր. Առգրավվել են խմբագրության համակարգիչների կոշտ սկավառակները17 սեպտեմբերի 2018 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Yerevan Today-ի խմբագրությունից իրավապահ մարմիններն առգրավել են համակարգիչների կոշտ սկավառակներ: «Ազատություն» ռադիոկայանի փոխնացմամբ, հայտնել է կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը՝ հավելելով, որ այժմ խմբագրության աշխատանքը կաթվածահար է եղել: Նա հայտարարել է, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կայքի սեփականատերը չէ և իրավաբանորեն կապ չունի դրա հետ: Նա ասել է նաև, որ խուզարկություն իրականացնելու համար իրավապահների այն պնդումը, թե Yerevan Today-ը բոլոր լրատվամիջոցներից առաջինն է տարածել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսված ձայնագրությունը: ՀՀ քննչական կոմիտե Վանեցյանի և Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակումմի քանի հասցեում խուզարկություններ է իրականացնում: Այդ թվում՝ իրավապահները խուզարկում են Yerevan Today լրատվական կայքի խմբագրության գրասենյակը: Կայքը հայտնի է, մասնավորապես, Մարտի 1-ի գործով մեղադրյալ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներն ակտիվորեն տարածելու շնորհիվ։ Ինքը՝ Քոչարյանը, օրերս հարցազրույց էր տվել կայքին, որտեղ քննադատել էր գործող իշխանություններին։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել Նրանք կունենան հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով ՊՆ–ում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա, նաև ԵՄ հետ գործակցությանն առնչվող հարցեր Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին |