17 սեպտեմբերի 2018 - 16:13 AMT
Yerevan Today-ի խմբագիր. Առգրավվել են խմբագրության համակարգիչների կոշտ սկավառակները

Yerevan Today-ի խմբագրությունից իրավապահ մարմիններն առգրավել են համակարգիչների կոշտ սկավառակներ: «Ազատություն» ռադիոկայանի փոխնացմամբ, հայտնել է կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը՝ հավելելով, որ այժմ խմբագրության աշխատանքը կաթվածահար է եղել:

Նա հայտարարել է, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կայքի սեփականատերը չէ և իրավաբանորեն կապ չունի դրա հետ:

Նա ասել է նաև, որ խուզարկություն իրականացնելու համար իրավապահների այն պնդումը, թե Yerevan Today-ը բոլոր լրատվամիջոցներից առաջինն է տարածել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսված ձայնագրությունը:

ՀՀ քննչական կոմիտե Վանեցյանի և Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակումմի քանի հասցեում խուզարկություններ է իրականացնում:

Այդ թվում՝ իրավապահները խուզարկում են Yerevan Today լրատվական կայքի խմբագրության գրասենյակը: Կայքը հայտնի է, մասնավորապես, Մարտի 1-ի գործով մեղադրյալ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներն ակտիվորեն տարածելու շնորհիվ։ Ինքը՝ Քոչարյանը, օրերս հարցազրույց էր տվել կայքին, որտեղ քննադատել էր գործող իշխանություններին։