Մեքսիկայի նորընտիր նախագահը հայտարարել է երկրի սնանկության մասին18 սեպտեմբերի 2018 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է իր երկրի սնանկության մասին: «Հնարավոր է, սնանկացման իրավիճակի պատճառով, որն առկա է երկրում, մենք չկարողանանք կատարել այն ամենը, ինչի մասին խնդրում է երկիրը, բայց պարզ է, որ, այո, մենք կարող ենք կատարել այն ամենն, ինչ խոստացել ենք ընտրարշավի ժամանակ»,-ասել է Օբրադորը կողմնակիցների հետ հանդիպմանը Նայարիտ նահանգում, գրում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Օբրադորն այլ կերպ էր արտահայտվում՝ նա խոստովանում էր խնդիրները, որ կան տնտեսության ոլորտում, սակայն նշում էր մակրոտնտեսական կայունությունն ու քաղաքական ճգնաժամի բացակայությունը: Իր ընտրարշավի ժամանակ ապագա նախագահը, որը ստանձնելու է պաշտոնը դեկտեմբերի 1-ին, խոստացել է կտրուկ ավելացնել թոշակների և երիտասարդների համար նախատեսված սոցիալական ծախսերը, կրճատել պաշտոնյաների վրա ծախսվող գումարները, վերլուծել էներգետիկ բարեփոխումների ընթացքն ու կնքված պայմանագրերը, ինչպես նաև երաշխավորել է, որ բենզինի և էլեկտրականության գները չեն բարձրանա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |