Սլովենիայի ԿԳՆ-ն հայ էզոթերիկին €70,000 է վճարել` ուրիշի գրած գրքերի համար

Սլովենիայի ԿԳՆ-ն հայ էզոթերիկին €70,000 է վճարել` ուրիշի գրած գրքերի համար

PanARMENIAN.Net - Սլովենիայի կրթության նախարարությունը հայ էզոթերիկ Ռուբեն Պապյանին €70,000 է վճարել ենթադրաբար այլոց գրած գրքերի համար, հայտնում է Total Slovenia News-ը:

Նշվում է, որ երկրի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել դեռևս 2018 թվականի մարտ ամսից, և օրերս խուզարկություն են իրականացրել մայրաքաղաք Լյուբլյանայի և Մարիբոր քաղաքների մի շարք հասցեներում:

Սլովենական մամուլը գրում է, որ բովանդակային ակնհայտ նմանություններ են հայտնաբերվել Պապյանի և երկրի կրթության նախարարության նախկին քարտուղարի հետազոտությունների միջև:

Ըստ Wikipedia-ի, Ռուբեն Պապյանը Նիդերլանդներում բնակվող հայ էզոթերիկ է, ով մասնագիտացած է մետաֆիզիկայի ոլորտում: Նա հայտնի է էներգիայի միջոցով բուժումներ անելով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---