Սլովենիայի կրթության նախարարությունը հայ էզոթերիկ Ռուբեն Պապյանին €70,000 է վճարել ենթադրաբար այլոց գրած գրքերի համար, հայտնում է Total Slovenia News-ը:
Նշվում է, որ երկրի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել դեռևս 2018 թվականի մարտ ամսից, և օրերս խուզարկություն են իրականացրել մայրաքաղաք Լյուբլյանայի և Մարիբոր քաղաքների մի շարք հասցեներում:
Սլովենական մամուլը գրում է, որ բովանդակային ակնհայտ նմանություններ են հայտնաբերվել Պապյանի և երկրի կրթության նախարարության նախկին քարտուղարի հետազոտությունների միջև:
Ըստ Wikipedia-ի, Ռուբեն Պապյանը Նիդերլանդներում բնակվող հայ էզոթերիկ է, ով մասնագիտացած է մետաֆիզիկայի ոլորտում: Նա հայտնի է էներգիայի միջոցով բուժումներ անելով: