Տոնոյանը հետևել է նախիջևանյան հատվածում մարտական հենակետերի կառուցմանը

Տոնոյանը հետևել է  նախիջևանյան հատվածում     մարտական հենակետերի կառուցմանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի և բարձրաստիճան սպաների ուղեկցության այցելել է հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հայ-ադրբեջանական պետական սահմանի նախիջևանյան հատվածում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է շինարարական և ինժեներական ընթացիկ աշխատանքներին, մասնավորապես` դիրքեր տանող ճանապարհների, մարտական հենակետերի կառուցմանը և նորոգմանը։ Դավիթ Տոնոյանը զրուցել է շինարարությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ, քննարկել ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև մարտական հենակետեր, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ, խրախուսել մարտական հերթապահություն իրականացնելիս աչքի ընկած զինծառայողներին։ Մարտական ստորաբաժանումների ղեկավարների հետ պաշտպանության նախարարը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը քննարկել են առաջնագծում իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր։

Նույն օրը, հայ դիրքապահները Նախիջևանի ուղղությունից դեպի Երասխ հատվածում սահմանախախտ են հայնաբերել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---