Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի և բարձրաստիճան սպաների ուղեկցության այցելել է հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հայ-ադրբեջանական պետական սահմանի նախիջևանյան հատվածում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է շինարարական և ինժեներական ընթացիկ աշխատանքներին, մասնավորապես` դիրքեր տանող ճանապարհների, մարտական հենակետերի կառուցմանը և նորոգմանը։ Դավիթ Տոնոյանը զրուցել է շինարարությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ, քննարկել ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև մարտական հենակետեր, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ, խրախուսել մարտական հերթապահություն իրականացնելիս աչքի ընկած զինծառայողներին։ Մարտական ստորաբաժանումների ղեկավարների հետ պաշտպանության նախարարը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը քննարկել են առաջնագծում իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր։
Նույն օրը, հայ դիրքապահները Նախիջևանի ուղղությունից դեպի Երասխ հատվածում սահմանախախտ են հայնաբերել: