Ադրբեջանում դժգոհ են ԵԱՀԿ Մինսկի խմբից 5 հունիսի 2008 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը (ԵԱԿ) Ինտերնետ-հարցում է անցկացրել` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւի դեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) քվեարկության վերաբերյալ: Ըստ հարցման, հարցվածների 65 տոկոսը «շատ բացասական է» գնահատել Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը քվեարկության ժամանակ, 4 տոկոսը` «բացասական», 26 տոկոսը հայտարարել է թե «դա սպասելի էր»: Իշխող կուսակցության հայտարարության մեջ, որտեղ մեկնաբանվում են հարցման արդյունքները, ասվում է, որ պատասխանների նմանությունն ու հիմնականում բացասական ուղղվածությունը պատահական չեն: «Ոչ ոք չի ժխտում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որ ստեղծվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, ստեղծման պահից ի վեր մինչ օրս էական աշխատանք է կատարել, որոշակի քայլեր է ձեռնարկել կողմերի դիրքորոշումները մերձեցնելու համար: Սակայն, ցավոք, նման հեղինակավոր կազմակերպությունն, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, վճռականություն չի ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար եւ դա հանգեցնում է նրա ձգձգմանն ու խորացմանը»,-ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ նյուս» գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |