Փաշինյան. Ով ինչ խնդիր ունի, դուրս է գալիս ճանապարհ փակում20 հոկտեմբերի 2018 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է, թե ով ինչ խնդիր ունի, դուրս է գալիս ճանապարհ է փակում: «Հայաստանում բանը հասել է այնտեղ, որ հարևանը հարևանի հետ կռիվ է անում, դուրս են գալիս մեկը մի ճանապարհն է փակում, մեկը էն մի ճանապարհն է փակում։ Գիտե՞ք, դա այնքան էլ ընդունելի չէ»,- հայտարարել է Փաշինյանը, հայտնում է Panorama.am-ը։ Հանրահավաքն անցկացվում էր ի պաշտպանություն քաղաքապետի թեկնածու առաջադրված Նարեկ Բաբայանի։ «Հիմա դուք կասեք, սա ասում է մի մարդ, ով Հայաստանի բոլոր ճանապարհները փակել է։ Այո, դա ասում է մի մարդ, ով ամբողջ Հայաստանի ճամփեքը փակել է, ում կոչով փակել են համենյան դեպս, բայց երբ ես 10 անգամ փողոց եմ փակել, 1000 անգամ ներողություն եմ խնդրել պատճառած անհնարմարությունների համար, և ի վերջո բացատրություններ եմ տվել, և ի վերջո ստացել եմ ժողովրդի թույլտվությունը դա անելու»,-ելույթում ասել է Փաշինյանը՝ հորդորելով Հայաստանի քաղաքացիներին չվարվել այդպես, չպետք է այդ ազատությունը պրոբլեմ դարձնել այլ քաղաքացիների համար, Հայաստանում պետք է լինի փոխադարձ հարգանքի մթնոլորտ։ «Հայաստանում չլսվածներ չեն լինելու, պետք չէ գոռալ»,-հայտարարել է Փաշինյանն ու ինքն էլ սթափվել իր բարձր ձայնից. «Դա առաջին հերթին ինձ է վերաբերում, այդպես լինում է էլի, երբ խոսում ես, մեկ էլ տեսնում ես, չկպավ»։ Նա նշել է, որ կան մարդիկ, որ արդարացի պահանջով են ճանապարհ փակում։ «Բայց մի՞թե կառավարությունը չի լսում, բարձրաձայնեք, և ձեզ կլսենք, այսօր լրատվամիջոցներն ազատ են, քան երբևէ։ Պետք է չէ ճանապարհ փակելն արժեզրկել, դարձնել կենցաղային ամենօրյա օգտագործման իր»,-ասաց նա։ Ավելի վաղ Գորիսում սյունեցիները փակել էին ճանապարհը՝ դժգոհելով մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանին նշանակելու կառավարության որոշումից։ հանրահավաքին բեմահարթակին էր նաև նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական Արշակյան․ Ճանապարհ փակելով հարց չեն լուծում՝ չի կարելի նման բան անել Արշակյանը կոչով դիմել է սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ վստահեցնելով, թե նրանց թիկունքում ոչինչ չի արվում |