Բակո Սահակյանը՝ Արամ Ա-ին. Թե օրհասական և թե հաղթական պահին միշտ Արցախի կողքին եք

Բակո Սահակյանը՝  Արամ Ա-ին. Թե օրհասական և թե հաղթական պահին միշտ Արցախի կողքին եք

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին ձեռնադրման 50-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ Արցախում բարձր են գնահատում Արամ Առաջինին որպես կաթողիկոսի, հոգևորականի, հասարակական գործչի, հայրենանվեր մարդու:

Ուղերձում ասվում է, որ թե օրհասական պահին և թե հաղթական ժամին Արամ Առաջինը եղել է միշտ Արցախի հետ, Արցախի կողքին ՝ իր գործուն աջակցությունն ու օժանդակությունը բերելով արցախցիներին, օգնելով լուծել երկրի առջև ծառացած բազմաբնույթ խնդիրները, ապավեն լինելով բազմաթիվ փորձությունների միջով անցած և իր ճակատագիրն ինքնուրույն կերտող ժողովրդին:

«Վեհափա՛ռ Տեր, Ձեր ձեռնադրման 50-ամյակը նշանակալի իրադարձություն է Հայ առաքելական եկեղեցու, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության, Հայրենիքի և Սփյուռքի բազմաթիվ օջախների համար:

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ այս հիշարժան հոբելյանի կապակցությամբ և մաղթում քաջառողջություն ու արևշատություն Ձեզ՝ Ձերդ Սուրբ Օծություն, զորացում ու բարգավաճում՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը և նրա թեմերին»,-ասվում է ուղերձում:

Ուղերձում նշվում է, որ Արցախում գիտեն և բարձր են գնահատում Արամ Առաջինի երկարամյա գործունեությունը՝ ուղղված ազգային եկեղեցու ծաղկմանն ու զարգացմանը, սփյուռքում հայապահպանությանը, ազգային ու հոգևոր արժեքների պահպանմանն ու տարածմանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Նշվու է նաև, որ կաթողիկոսը մեծածավալ ազգանպաստ գործունեություն է իրականացնում կրթական-հայագիտական ծրագրերի, միջեկեղեցական և միջկրոնական կապերի ընդլայնման ու խորացման ուղղությամբ:

«Ընդունեք կրկին իմ խորին հարգանացս հավաստիքը և լավագույն բարեմաղթանքները Ձեր ձեռնադրության 50-րդ տարեդարձի կապակցությամբ: Թող ամենազոր Աստված միշտ պահապան լինի Ձեզ, Մայր Եկեղեցուն և աշխարհասփյուռ հայ ժողովրդին», - ասված է ուղերձում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---