2 մրցանակ Ամերիաբանկին՝ ՆԱՍԴԱՔ Արմենիայի և ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի մրցանակաբաշխությունում

2 մրցանակ Ամերիաբանկին՝ ՆԱՍԴԱՔ Արմենիայի և ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի մրցանակաբաշխությունում

PanARMENIAN.Net - Ամերիաբանկին շնորհվել է 2 մրցանակ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի «Լավագույն անդամ 2017» մրցանակաբաշխությունում:

Բանկը հաղթող է ճանաչվել «Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր - պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում» և «Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ» անվանակարգերում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից անցկացվող «Լավագույն անդամ» ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Բորսայում և Դեպոզիտարիայում ակտիվ ներգրավվածություն ունեցող, Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող, ինչպես նաև մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---