Ամերիաբանկին շնորհվել է 2 մրցանակ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի «Լավագույն անդամ 2017» մրցանակաբաշխությունում:
Բանկը հաղթող է ճանաչվել «Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր - պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում» և «Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ» անվանակարգերում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից անցկացվող «Լավագույն անդամ» ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Բորսայում և Դեպոզիտարիայում ակտիվ ներգրավվածություն ունեցող, Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող, ինչպես նաև մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին: