Մետրոյի զարգացման և նոր կայարանի նախագիծ է մշակվում12 հունվարի 2019 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետրանը մշակում է Երևանի մետրոյի զարգացման ու նոր կայարանի կառուցման նախագիծ, հայտնում է «Հայկական Ժամանակը»: Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի Տրանսպորտային ենթակառուցվածքների և շինարարության հարցերի ենթահանձնաժողովում քննարկվել են Մետրոպոլիտենի զարգացման, տրանսպորտային վերգետնյա և ստորգետնյա այլ կառույցների շինարարության և վերակառուցման հարցեր: Քննարկմանը մասնակցում էր նաև Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Նոր կայարանը նախատեսվում է կառուցել Աջափնյակ վարչական շրջանում՝ Հալաբյան-Աբելյան խաչմերուկի հատվածում, որը դեռ խորհրդային տարիներից մեծամասամբ՝ 70 տոկոսով, կառուցված է: Մնացած 30 տոկոսը կյանքի կոչելու համար կպահանջվի $75 մլն: Ավելի վաղ՝ դեկտեմբերի 14-ին, ոլորտի մասնագետների ու պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է եղել նաև քաղաքապետարանում, ինչից հետո հանձնարարվել է գործող մետրոյի ամբողջ կառույցն իրականացրած «Արմթունել» ընկերության իրավահաջորդ «Արթուն» ընկերությանը ներկայացնել համապատասխան առաջարկ: Քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական ծրագրի դրույթներից մեկը մետրոյի առնվազն մեկ նոր կայարան կառուցելու մասին էր: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |