ԶԼՄ. ԻՊ-ն ստանձնել է Մագնիտոգորսկում բնակելի տան պայթյունի պատասխանատվությունը![]() 18 հունվարի 2019 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը ստանձնել է Մագնիտոգորսկում բնակելի տան և երթուղային միկրոավտոբուսի պայթյունի պատասխանատվությունը: Այդ մասին հայտնել է Site Intelligence Group կազմակերպությունը, որը հետևում է ահաբեկիչների գործունեության մասին տեղեկատվությանը: Directorate 4 Տելեգրամ ալիքը նույնպես հաստատում է այդ տեղեկությունը՝ հղում անելով ահաբեկիչներին պատկանող Al Naba թերթի հրապարակմանը: «Այդ հարցի շուրջ իր տևական լռությունը խմբավորումը բացատրում է ահաբեկչություն գործած անձանց անվտանգության նկատառումներով: Մանրամասներ չեն բերվում: Ջիհադականները, սակայն, մեջբերում են ՌԴ իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ պայթուցիկի հետքեր չեն հայտնաբերվել»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Meduza-ն: Պայթյունը որոտացել է Մագնիտոգորսկի բնակելի տներից մեկում դեկտեմբերի 31-ի առավոտյան: Մուտքերից մեկի փլուզման հետևանքով 39 մարդ է զոհվել: Ըստ պաշտոնական տվյալների, փլուզման պատճառ է դարձել գազի արտահոսքը: Հունվարի 1-ին Մագնիտոգորսկում բռնկվել և պայթել է երթուղային միկրոավտոբուսներից մեկը՝ ըստ ՆԳՆ-ի, գազի սարքավորումների անսարքության պատճառով: Արդյունքում 3 մարդ է զոհվել: Մամուլում ենթադրություններ են հայտնվել, որ միջադեպերն ահաբեկչական գործողությունների հետևանք են: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |