Հայ Դատի գրասենյակը Մադրիդյան սկզբունքների դեմ արշավ է սկսել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ Դատի գրասենյակը Մադրիդյան սկզբունքների դեմ արշավ է սկսել: Կոչն արվել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանն տեսաուղերձով կոչ է արել միանալ Արցախյան հիմնախնդրի լուծման համար առաջադրված Մադրիդյան սկզբունքները մերժելու արշավին: Տեսաուղերձում ասվում է, որ միայն խաղաղության խոստումների դիմաց «հողային զիջումներ կատարելու առաջարկն անպատասխանատվություն» է: ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին «խաղաղության նախապատրաստելու» անհրաժեշտության մասին հայտարարություններին, ասել էր, որԱրցախի հարցում պետք է հաշվի առնել պատմության դասերն ու աշխարհագրական դիրքը և նախապատրաստվել վատագույնին: Նշվում էր, որ խոսակցությունները «բնակչությանը խաղաղության նախապատրաստելու մասին» սին են, եթե չկա համապատասխան թափանցիկություն, որը հնարավորություն կտա հանրությանն իրապես հիմնավորված որոշումներ կայացնել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |