25 հունվարի 2019 - 12:32 AMT
Հայ Դատի գրասենյակը Մադրիդյան սկզբունքների դեմ արշավ է սկսել

Հայ Դատի գրասենյակը Մադրիդյան սկզբունքների դեմ արշավ է սկսել: Կոչն արվել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանն տեսաուղերձով կոչ է արել միանալ Արցախյան հիմնախնդրի լուծման համար առաջադրված Մադրիդյան սկզբունքները մերժելու արշավին:

Տեսաուղերձում ասվում է, որ միայն խաղաղության խոստումների դիմաց «հողային զիջումներ կատարելու առաջարկն անպատասխանատվություն» է:

ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին «խաղաղության նախապատրաստելու» անհրաժեշտության մասին հայտարարություններին, ասել էր, որԱրցախի հարցում պետք է հաշվի առնել պատմության դասերն ու աշխարհագրական դիրքը և նախապատրաստվել վատագույնին:

Նշվում էր, որ խոսակցությունները «բնակչությանը խաղաղության նախապատրաստելու մասին» սին են, եթե չկա համապատասխան թափանցիկություն, որը հնարավորություն կտա հանրությանն իրապես հիմնավորված որոշումներ կայացնել: