ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը մեկնել է Ստեփանակերտ` ԼՂՀ ԱԳՆ 15-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով22 հուլիսի 2008 - 14:50 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ արտգործնախարարության կազմավորման 15-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով, Ստեփանակերտ է մեկնել ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի գլխավորությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: ԼՂՀ ԱԳ նախարարությունը կազմավորվել է 1993թ. հուլիսին: ԼՂՀ ԱԳ առաջին նախարարն էր Արկադի Ղուկասյանը, որը հետագայում դարձավ ԼՂՀ նախագահը 1997-2007թթ. Ներկայումս արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում է Գեորգի Պետրոսյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |