22 հուլիսի 2008 - 14:50 AMT
ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը մեկնել է Ստեփանակերտ` ԼՂՀ ԱԳՆ 15-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով
ԼՂՀ արտգործնախարարության կազմավորման 15-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով, Ստեփանակերտ է մեկնել ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի գլխավորությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:

ԼՂՀ ԱԳ նախարարությունը կազմավորվել է 1993թ. հուլիսին: ԼՂՀ ԱԳ առաջին նախարարն էր Արկադի Ղուկասյանը, որը հետագայում դարձավ ԼՂՀ նախագահը 1997-2007թթ. Ներկայումս արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում է Գեորգի Պետրոսյանը: