ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը կգնահատի ՀՀ ուռուցքաբանական կարողությունները![]() 18 մարտի 2019 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) իրականացնելու է Հայաստանի ուռուցքաբանական կարողությունների գնահատում։ Վիեննայում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության impact առաքելությունների պատասխանատուներ Բեատրիս Լահուպի և Արսեն Յուրիչի հետ, որի ժամանակ էլ քննարկվել է հարցը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Կողմերը քննարկել են առաջիկայում սպասվող ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցը Հայաստան, քննարկվել են նաև համագործակցությունը ընդլայնելու հնարավորությունները: Հայաստանի պատվիրակությունը՝առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, մասնակցում է Վիեննայում անցկացվող ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանին: Վիեննա այցի շրջանակներում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մի շարք չնախատեսված հանդիպումներ է ունեցել, զրուցել երկրներում իրականացվող ծրագրերի, բարեփոխումների, նորամուծությունների, մասնագիտական այլ հարցերի շուրջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |