Շախմատի ԵԱ. Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը՝ առաջատարների թվում![]() 20 մարտի 2019 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկած շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում անցկացվել են երկրորդ տուրի պարտիաները: Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը 2-ական միավորով առաջատարների թվում են, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսեսյանը և Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը։ Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Շանթ Սարգսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտվել է: Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: 357 մասնակիցներից 142-ը գրոսմայստերներ են: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |