Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկած շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում անցկացվել են երկրորդ տուրի պարտիաները:
Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը 2-ական միավորով առաջատարների թվում են, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսեսյանը և Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը։ Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Շանթ Սարգսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտվել է:
Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: 357 մասնակիցներից 142-ը գրոսմայստերներ են: