ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը ՀՀ կայցելի16 ապրիլի 2019 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսականների պատվիրակությունը ապրիլի 17-19-ը կայցելի Հայաստան, այս մասին հայտնել է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը: Պատվիրակության կազմում են Դեյվիդ Փրայսը (դեմոկրատ, Հս. Կարոլինա), Վերն Բուքանանը (հանրապետական, Ֆլորիդա), Դինա Տիտուսը (դեմոկրատ, Նևադա), Մայքլ Քոնավեյը (հանրապետական, Տեխաս), Գերրի Քոնոլին (դեմոկրատ, Վիրջինիա), Ադրիան Սմիթը (հանրապետական, Նեբրասկա), Բարբարա Լին (դեմոկրատ, Կալիֆորնիա) և Թերրի Սյուելը (դեմոկրատ, Ալաբամա): Կոնգրեսականները կհանդիպեն իշխանության գործադիր ճյուղի պաշտոնատար անձանց և Ազգային ժողովի պատգամավորների, ինչպես նաև լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է նաև քննարկում Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ, ինչպես նաև այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Սբ. Էջմիածին: Պատվիրակության կազմում բոլորը Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) անդամներ են. ԺԳՀ նախագահն է կոնգրեսական Փրայսը, համանախագահը՝ կոնգրեսական Բուքանանը: Պատվիրակության այցի նպատակն է ԺԳՀ-ի և ՀՀ Ազգային ժողովի միջև գործակցության հնարավոր ուղիների դիտարկումը: Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախումբը երկկուսակցական կառույց է, որի գործունեությունը միտված է արդյունավետ ու բաց կառավարման խթանմանը և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը՝ խորհրդարանական համագործակցության ճանապարհով զարգացող ժողովրդավարություն ունեցող երկրների օրենսդիր կառույցներին աջակցելու միջոցով: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |