Քաղաքացու օրը նշելուն 124 մլն դրամ է հատկացվել

Քաղաքացու օրը նշելուն 124 մլն դրամ է հատկացվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ի նիստում կառավարությունը մոտ 124 մլն դրամ է հատկացրել «Քաղաքացու օրը» նշելու միջոցառումներին։

Որոշման նախագծի համաձայն, գումարը կուղղվի Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներ պատշաճ անցկացման համար։

Գումարը կտրամադրվի վարչապետի աշխատակազմին՝ պահուստային ֆոնդից։

«Քաղաքացու օրը» նշվելու է ամեն ապրիլի վերջին շաբաթ օրը՝ բացի այն դեպքերից, երբ այն համընկնի ապրիլի 24-ի հետ։ Այն նվիրված է լինելու 2018-ի ապրիլ-մայիսին «Թավշյա հեղափոխությանը»։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---