Սեռական փոքրամասնություններին «ուտիլիզացնել» սպառնացողի դեմ քրգործ չի հարուցվի![]() 25 ապրիլի 2019 - 11:40 AMT PanARMENIAN.Net - ԱԺ բակում սեռական փոքրամասնություններին «ուտիլիզացնել» սպառնացող քաղաքացու դեմ նյութերի նախապատրաստումն ավարտվել է: Քրեական գործ չի հարուցվել: «Որոշում է կայացվել, քրեական գործ հարուցելը մերժել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով», հայտնել են ոստիկանության Արաբկիրի բաժնից, գրում է Aysor.am-ը: Ավելի վաղ, ԱԺ դիմաց ԱԺ ամբիոնից տրանսգենդեր կնոջ ելույթի դեմ բողոքի ակցիայի մասնակից քաղաքացին ցուցադրել էր դանակը՝ հայտարարելով, թե պատրաստ է դրանով «ուտիլիզացնել» սեռական փոքրամասնություններին: Հրապարակումից հետո ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնում նյութեր էին նախապատրաստվել, քաղաքացին բերման էր ենթարկվել ոստիկանություն, բացատրություն տվել ու բաց թողնվել: «Ուտիլիզացնել» սպառնացող քաղաքացու հայտարարությունը սոցիալական ցանցերում բազմաթիվ մեմերի ստեղծման առիթ դարձավ: Միասեռականներին ուտիլիզացնելու մտադրություն հայտնած անձին տրվեց «Ուտիլիզատոր» անունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |