
ԱԺ բակում սեռական փոքրամասնություններին «ուտիլիզացնել» սպառնացող քաղաքացու դեմ նյութերի նախապատրաստումն ավարտվել է: Քրեական գործ չի հարուցվել:
«Որոշում է կայացվել, քրեական գործ հարուցելը մերժել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով», հայտնել են ոստիկանության Արաբկիրի բաժնից, գրում է Aysor.am-ը:
Ավելի վաղ, ԱԺ դիմաց ԱԺ ամբիոնից տրանսգենդեր կնոջ ելույթի դեմ բողոքի ակցիայի մասնակից քաղաքացին ցուցադրել էր դանակը՝ հայտարարելով, թե պատրաստ է դրանով «ուտիլիզացնել» սեռական փոքրամասնություններին:
Հրապարակումից հետո ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնում նյութեր էին նախապատրաստվել, քաղաքացին բերման էր ենթարկվել ոստիկանություն, բացատրություն տվել ու բաց թողնվել:
«Ուտիլիզացնել» սպառնացող քաղաքացու հայտարարությունը սոցիալական ցանցերում բազմաթիվ մեմերի ստեղծման առիթ դարձավ: Միասեռականներին ուտիլիզացնելու մտադրություն հայտնած անձին տրվեց «Ուտիլիզատոր» անունը: