Լևոն Քոչարյան. Դոլարային միլիարդատեր չեմ, միլիոնատեր՝ միգուցե13 մայիսի 2019 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ինքը դոլարային միլիարդատեր չէ, միլիոնատեր՝ միգուցե: «Ոչ ես միլիարդատեր չեմ, միլիոնատեր՝ միգուցե, եթե ինչ-որ ակտիվներ էլ հաշվենք: Եթե դու ունես ինչ-որ կարողություն, դա դեռ չի նշանակում, որ միլիարդատեր ես», - ասել է նա: Հարցին, թե ինչ միջոցներով է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը, Լևոն Քոչարյանը պատասխանել է, որ 2008 թվականից ինքը զբաղվում է բիզնեսով, իսկ իր ավագ եղբայր Սեդրակ Քոչարյանը բիզնեսով ավելի վաղ է սկսել զբաղվել: Նա նշել է, որ միայն Հայաստանում ունի բիզնես: Մայիսի 13-ին մեկնարկել է Մարտի 1-ի գործով դատական առաջին նիստը: Գործով մեղադրանք է առաջադրված չորս նախկին պաշտոնյայի: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին |