Գասպարիի հանդեպ Քոչարյանի աջակիցների բռնության դեպքով քրգործ կա

Գասպարիի հանդեպ Քոչարյանի աջակիցների բռնության դեպքով քրգործ կա

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի մոտ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ գործադրված բռնության դեպքով քրեական գործ է հարուցվել:

«Նոր խոսեցի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյանի հետ, նա ինձ փոխանցեց, որ Վարդգես Գասպարիի միջադեպի հետ կապված արդեն հարուցվել է քրեական գործ, և գործն ուղարկվել է քննչական կոմիտե», - գրել է պատգամավորը:

Ավելի վաղ ակտիվիստ Վարդգես Գասպարին տուժել է մայիսի 13-ին մեկնարկած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատի ժամանակ։ Գասպարին եկել էր դատարան պաստառով, ուր Քոչարյանի կողքին գրված էր «Մարտի 1» ու «Հոկտեմբերի 27» ու վանկարկել է «Քոչարյան՝ մարդասպան», ինչից հետո իր ու Քոչարյանի աջակիցների միջև լարում է եղել, ակտիվիստին քաշքծել են, խլել պաստառը, այնուհետև հարվածել, ինչի հետևանքով այտուցվել է աչքը:

Ցանցում տարածված տեսանյութերում երևում է, որ հարվածողը TV 5 հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանն էր:

Ավելի ուշ միջադեպով ոստիկանություն է բերման ենթարկվել հինգ անձ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---