ԵՄ-ն թույլատրել է վիզայի դիմել ուղևորությունից կես տարի առաջ 7 հունիսի 2019 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել շենգենյան մուտքի արտոնագրերի տրամադրման օրենսգրքում նախատեսված փոփոխություններին, որոնք ապրիլին հաստատել էր Եվրախորհրդարանը: Այդ մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում: «Խորհուրդն ընդունել է վիզաների օրենսդրության փոխոխությունները, որոնք կբարելավեն պայմաններն օրինական ճանապարհորդների համար, ինչպես նաև կընդլայնեն ապօրինի ներգաղթի հետ կապված խնդրների լուծման գործիքակազմը»,-ասվում է հայտարարության մեջ: Ըստ նոր կանոնների, այժմ կարելի է հայտը դեսպանատուն կամ վիզաների տրամադրման կենտրոն ներկայացնել ուղևորությունից 6, ոչ թե 3 ամիս շուտ, ինչպես նախկինում: Բացի այդ, հայտը հնարավոր կլինի լրացնել և ստորագրել էլեկտրոնային եղանակով, գրում է Esquire.ru-ն: Այն զբոսաշրջիկները, որոնք դրական վիզային պատմություն ունեն, յուրաքանչյուր նոր վիզայի հետ կարող են ակնկալել, որ Շենգենյան գոտում մնալու տևողությունը կարող է ավելանալ՝ 1-5 տարի: Այժմ այդ գործընթացը վիճակահանության պես է աշխատում՝ նույնիսկ, եթե զբոսաշրջիկը դրական պատմություն ունի, երաշխիք չկա, որ նոր վիզան ավելի երկար ժամանակով կստանա: Շատ երկրներ ընդամենը կես տարով են մուտքի արտոնագիր տալիս, կամ ուղևորության ժամանակահատվածի համար միայն, անկախ վիզային պատմությունից: Սակայն, հյուպատոսական գանձումը վիզայի համար կավելանա՝ €60-ի փոխարեն դառնալով €80: Այն երկրների համար, որոնց հետ գործում է վիզային ռեժիմի պարզեցման համաձայնագիրը, գանձումը €30-ի փոխարեն կկազմի €40 (Հայաստանի պարագայում այն€35 է): Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից կես տարի անց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |