Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն18 հունիսի 2019 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ զորավարժություն կանցկացնեն: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը լրագրողների հետ հանդիպմանը: «Բաքուն և Իսլամաբադը հատուկ նշանակության զորքերի համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Զորավարժությունները կայանալու են 2019-ին»,-ասել է Հասանովը, հայտնում է Interfax.az-ը: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ավելի վաղ հայտարարել էր, որԱդրբեջանն ու Թուրքիան 2019-ին 13 համատեղ զորավարժություն կանցկացնեն:Նա հավելել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան հրավիրել են Վրաստանին մասնակցել այդ զորավարժություններին՝ հաջող գնահատելով եռակողմ գործակցության ձևաչափը: Ադրբեջանն ու Թուրքիան հունիսի 7-13-ը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում: Մարտական կրակով համատեղ մարտավարական «Անխախտելի եղբայրություն-2019» զորավարժությունները կանցնեն ըստ երկրների միջև Ռազմական համագործակցության մասին համաձայնագրի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |