«Կանխել ՀՀ-ի համար հավելյալ ռիսկերը». Վարչապետն ԱԽ նիստում քննարկել է լարվածությունը տարածաշրջանում![]() 24 հունիսի 2019 - 12:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը. նա արձանագրել է՝ Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը չի լիցքաթափվել: «Պետք է արձանագրել, որ մեր նախորդ նիստից հետո ցավոք Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք մեզ ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում»,- ասել է վարչապետը: Նիստի օրակարգում քննարկվել են տարածաշրջանային իրավիճակի հետ առնչվող և անվտանգության ոլորտին վերաբերողընթացիկ հարցեր:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |