
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը. նա արձանագրել է՝ Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը չի լիցքաթափվել:
«Պետք է արձանագրել, որ մեր նախորդ նիստից հետո ցավոք Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք մեզ ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում»,- ասել է վարչապետը:
Նիստի օրակարգում քննարկվել են տարածաշրջանային իրավիճակի հետ առնչվող և անվտանգության ոլորտին վերաբերողընթացիկ հարցեր: