ԵԱՀԿ-ն ողջունում է ձերբակալվածների փոխանակումը ՀՀ և Ադրբեջանի միջև29 հունիսի 2019 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայում ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը ողջունել է ձերբակալվածների փոխանակումը ՀՀ և Ադրբեջանի միջև, հայտնում է ԵԱՀԿ կայքը: Այդ հարցը Լայչակը քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը: Ըստ ԵԱՀԿ նախագահի, դա ցույց է տալիս, որ երկխոսությունը կարող է դրական արդյունք տալ հակամարտությունից տուժած մարդկանց համար: Նա նաև աջակցություն է հայտնել Մինսկի գործընթացին ն համանախագահների աշխատանքին, ինչպես նաև լարվածության նվազմանն ու խաղաղությանը և բանակցություններում առաջընթացին նպաստող մթնոլորտի ձևավորմանը: Միջնորդներն, իրենց հերթին, տեղեկացրել են ԵԱՀԿ գործող նախագահին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ապրիլի 15-ին Մոսկվայում և հուլիսի 20-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքների մասին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի աջակցությամբ հունիսի 28-ին Հայաստանը և Ադրբեջանը երկու քաղաքացու են փոխանակել։Գործողությունը տեղի է ունեցել Տավուշի մարզի Իջևան և ադրբեջանական Քասախ քաղաքներին կից միջպետական ճանապարհի մի հատվածում: Ադրբեջանի քաղաքացին 2019-ին մարտի 16-ին ձերբակալված Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովն է, իսկ Հայաստանի քաղաքացին՝ 2017 թվականի հունիսի 20-ին ձերբակալված Զավեն Կարապետյանը:ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը նշել է, որ այս գործընթացը «բոլորը բոլորի դիմաց սկզբունքի» կիրառում չէ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |