ՀՀ-ում 15 ԲԿ կվերակառուցվի

ՀՀ-ում  15 ԲԿ  կվերակառուցվի

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն 15 բժշկական կենտրոն ամբողջությամբ կվերանորոգվի։

«Որոշմամբ նախատեսված է 15 բժշկական կենտրոնի նախագծային աշխատանքներ, այդ թվում Տաշիրի բժշկական կենտրոնի։ Նախագիծը իրականացնելու է քաղաքաշինության պետական կոմիտեն պետական բյուջեի միջոցներով, իսկ շինարարությունը Տաշիր բարեգործական հիմնադրամը», - ասել է նախարարը։

ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին կիրականացվի առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրերի ընդլայնում, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայություններից օգտվող շահառուների խմբի ավելացում, ինչպես նաև մատուցվող ծառայությունների գների համահարթեցում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---