ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն 15 բժշկական կենտրոն ամբողջությամբ կվերանորոգվի։
«Որոշմամբ նախատեսված է 15 բժշկական կենտրոնի նախագծային աշխատանքներ, այդ թվում Տաշիրի բժշկական կենտրոնի։ Նախագիծը իրականացնելու է քաղաքաշինության պետական կոմիտեն պետական բյուջեի միջոցներով, իսկ շինարարությունը Տաշիր բարեգործական հիմնադրամը», - ասել է նախարարը։
ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին կիրականացվի առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրերի ընդլայնում, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայություններից օգտվող շահառուների խմբի ավելացում, ինչպես նաև մատուցվող ծառայությունների գների համահարթեցում: