Նոր էլեկտրակայանի կառուցումը «Ռենկո»-ի ամենամեծ նախագիծն է Հայաստանում

Նոր էլեկտրակայանի կառուցումը «Ռենկո»-ի ամենամեծ նախագիծն է Հայաստանում

PanARMENIAN.Net - Նոր էլեկտրակայանի կառուցման աշխատանքները «Ռենկո» ընկերության ամենամեծ և ռազմավարական նախագիծն է Հայաստանում: Այդ մասին մասին Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասել է «Ռենկո» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիմոնե Ջովանինին։

Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկը տալու հանդիսավոր արարողությանը մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա մեր ամենամեծ և ռազմավարական նախագիծն է Հայաստանում, սա մեր ամենամեծ ներդրումն է լինելու Հայաստանում՝ չնայած, որ արդեն 20 տարի է, որ գործունեություն ենք ծավալում Հայաստանում։ Մենք այսօր հպարտությամբ ենք խոսում այս նախագծի մասին», - ասել է Ջովանինին, հայտնում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ նախագծի ուղղությամբ առաջին աշխատանքները սկսել են դեռևս 2016 թվականին։

«Մենք հպարտանում ենք Հայաստանում մեր գործունեությամբ։ Մեր ընկերությունը Հայաստանում գործունեությունը սկսել է 1999 թվականից։ Սա վերջը չի լինելու, մենք ծրագրում ենք ավելի մեծ ծրագրեր իրականացնել Հայաստանում առաջիկա 30-40 տարիների ընթացքում», - ասել է «Ռենկոյի» հայաստանյան գրասենյակի տնօրենը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---