ԱՆ-ն դիմել է Վենետիկի հանձնաժողով՝ Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ կարծիքի համար

ԱՆ-ն դիմել է Վենետիկի հանձնաժողով՝ Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ կարծիքի համար

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ հատուկ կարծիք ստանալու համար: Այս մասին հայտնում է Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքը:

«ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վավերացման սահմանադրական հետևանքների առնչությամբ կարծիք ստանալու համար»,-նշված է հանձնաժողովի կայքում:

Նախարար Բադասյանն էլ պարզաբանել է, որ կոնվենցիայի շուրջ առաջացած մտահոգությունները հաշվի առնելով է դիմել Վենետիկի հանձնաժողով՝ ստանալու Հանձնաժողովի պաշտոնական կարծիքը ՀՀ Սահմանադրության տեսանկյունից Կոնվենցիայի վավերացման ազդեցության վերաբերյալ:

«Հանձնաժողովի կարծիքը ստանալուն պես Արդարադատության նախարարությունն այն կհրապարակի», - ասել է նախարարը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---