Նախարար. Նախակրթարան է հաճախում մանկահասակ երեխաների 38%-ը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ, որը հեռարձակվում է ֆեյսբուքյան եթերով, ներկայացարել է նախարարության գործունեությունը նախակրթական ոլորտում: Նախարարը նշել է, որ յուրքանչյուր քաղաքացու ուղին ձևավորվելու է մանկուց: «Ձևավորելու ենք յուրաքանչյուր քաղաքացու ուղին 3 տարեկանից»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանում նախակրթարան է հաճախում մանկահասակ երեխաների միայն 38%-ը: Վարչապետը շատ փոքր է համարել այդ ցուցանիշը: Նա ասել է, որ պետք է խնդիր դնել, որ 0-6 տարեկան երեխաները պարտադիր նախակրթարան հաճախեն: Արայիկ Հարությունյանը նշել է, որ այդ ցուցանիշում ներառված չեն մասնավոր մանկապարտեզներ հաճախող երեխաները: Նախարարը հավելել է, որ կա ծրագիր, մշակվել են մոդելներ, որոնք առաջարկվել են համայնքներին: Մանկապարտեզների շենքերը վերանորոգելու են, կահավորելու են: «Եթե այդ տեմպով գնանք, 5 տարի հետո կունենանք ավելի քան 70 % նախադպրոցական հաստատություն այցելող երեխաներ»,-ասել է նա: Արայիկ Հարությունյանն ասել է, որ նոր նախակրթարաններ են կառուցվում մարզում: Վարչապետը կարևորել է նաև մայրերին աշխատելու հնարավորությունով ապահովելու հարցը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |