Արճիսցիները փակել են միջպետական ճանապարհը. Խմելու ջուր են պահանջում

Արճիսցիները փակել են միջպետական ճանապարհը. Խմելու ջուր են պահանջում

PanARMENIAN.Net - Փակվել է Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը՝ գյուղացիները բարձրաձայնում են գյուղում խմելու ջրի խնդիրը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ակտիվիստ Գարիկ Միսկարյանը:

«Փակվել է Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը։Այս կերպ գյուղացիները փորձում են լսելի դարձնել գյուղի` խմելու ջրի օրհասական խնդիրը։Հրավիրում եմ պատկան մարմինների, լրատվականների ուշադրությունը»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ շուտով ժամանելու է Տավուշի մարզպետը, իսկ կառավարությունից դեռ արձագանք չկա:

Գրառման մեջ ասվում է նաև, որ գյուղացիները հստակ ձևակերպել են պահանջները`

1. Կառավարության առաջիկա նիստին հաստատել գյուղի ջրամատակարարման ծրագիրը 2.Հնարավորության դեպքում մինչև ծրագրի իրականացումն ապահովել ժամանակավոր լուծում, կենսական նշանակություն ունեցող խնդիրը հաղթահարելու համար։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---