Credit Suisse. Հայաստանի բնակչության հարստությունը 42 մլրդ դոլար է![]() 22 հոկտեմբերի 2019 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բնակչության հանրագումար հարստությունը կազմում է 42 մլրդ դոլար: Այդ մասին ասվում է շվեյցարական Credit Suisse բանկի համաշխարհային հարստության մասին զեկույցում: ՀՀ-ն դասվել է միջինից ցածր եկամուտով երկրների շարքին: Վրաստանը նույնպես դասվել է միջինից ցածր եկամուտով երկրների շարքին՝ 37 մլրդ դոլար հարստությամբ: Ադրբեջանը դասվել է միջինից բարձր եկամուտով երկրների շարքին՝ 83 մլրդ դոլար հարստությամբ: Ըստ Credit Suisse-ի, 2019-ին ՀՀ 1 քաղաքացու հարստության միջին չափը կազմել է 19,517 հազար դոլար: Միջնագիծն անցնում է 8,309 հազար նիշով՝ բնակչության կեսի հարստությունն այդ նիշից ցածր է, կեսինը՝ բարձր: Վրաստանում այդ ցուցանիշը 12,609 հազար և 5,226 հազար դոլար է, Ադրբեջանում՝ 11,865 հազար և 5,150 հազար Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |