22 հոկտեմբերի 2019 - 17:58 AMT
Credit Suisse. Հայաստանի բնակչության հարստությունը 42 մլրդ դոլար է

Հայաստանի բնակչության հանրագումար հարստությունը կազմում է 42 մլրդ դոլար: Այդ մասին ասվում է շվեյցարական Credit Suisse բանկի համաշխարհային հարստության մասին զեկույցում: ՀՀ-ն դասվել է միջինից ցածր եկամուտով երկրների շարքին:

Վրաստանը նույնպես դասվել է միջինից ցածր եկամուտով երկրների շարքին՝ 37 մլրդ դոլար հարստությամբ:

Ադրբեջանը դասվել է միջինից բարձր եկամուտով երկրների շարքին՝ 83 մլրդ դոլար հարստությամբ:

Ըստ Credit Suisse-ի, 2019-ին ՀՀ 1 քաղաքացու հարստության միջին չափը կազմել է 19,517 հազար դոլար: Միջնագիծն անցնում է 8,309 հազար նիշով՝ բնակչության կեսի հարստությունն այդ նիշից ցածր է, կեսինը՝ բարձր:

Վրաստանում այդ ցուցանիշը 12,609 հազար և 5,226 հազար դոլար է, Ադրբեջանում՝ 11,865 հազար և 5,150 հազար