ԱՄՆ նախագահական ընտրությունների նախօրեին Բարակ Օբաման Ջոն ՄըկՔեյնից առաջ է 7%-ով

PanARMENIAN.Net - Այսօր ԱՄՆ-ում ընտրում են 44-րդ նախագահին: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են դեմոկրատական կուսակցության թեկնածու, Իլլինոյս նահանգից սենատոր Բարակ Օբաման եւ հանրապետական կուսակցության թեկնածու, Արիզոնա նահանգից սենատոր Ջոն ՄըկՔեյնը:



Վերջին սոցիոլոգիական հարցումների համաձայն Օբաման, հանդիսանալով ԱՄՆ պատմության մեջ նախագահի առաջին աֆրոամերիկացի թեկնածուն, մեծ ժողովրդականություն է վայելում 8 կարեւորագույն նահանգներից 6-ում: Ընդհանուր վարկանիշով նա Ջոն ՄըկՔեյնից առաջ է 7%-ով: Նախնական հաշվարկներով դեմոկրատն արդեն ունի ավելի քան 300 ընտրողների ձայները: Հաղթանակի համար նրան անհրաժեշտ է 270: ՄըկՔեյնի օգտին պատրաստ են քվեարկել 181 ընտրողներ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---